Զովունի գյուղից Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

1_0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակովորապես երկկողմանի փակ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00—ԼՄ

Տեսանյութեր