COVID-19-ով հիվանդացածները կարող են վարակվել նաև նոր «օմիկրոն» հիմնամանրէով

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29,  24 News

օմիկրոն

Նախնական տվյալները վկայում են, որ ավելի վաղ COVID-19-ով վարակված մարդկանց մոտ կարող է բարձր լինել կորոնովիրուսի նոր՝ «օմիկրոն» հիմնամանրէով վարակվելու վտանգը: ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

ԱՀԿ-ում նշել են, որ առավել մանրամասն տեղեկությունը հասանելի կլինի «առաջիկա օրերին և շաբաթներին»:

Կազմակերպությունում հաստատել են, որ ներկա պահին օգտագործվող ՊՇՌ-թեստերը կարող են բացահայտել նոր հիմնամանրէով վարակումը:  

ԱՀԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ վիրուսի «օմիկրոն» տեսակը բավարար ուսումնասիրված չէ, և դեռ վաղ է եզրակացություններ անել այն մասին, թե այն կարող է առավել վտանգավոր լինել, քան «դելտա» հիմնամանրէն:

--00—ՄՀ