Կոտայքի մարզում 22-ամյա վարորդը Ford Tranist-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

1_0

Նոյեմբերի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչը՝ 22-ամյա Արման Հ.-ն, իր վարած Ford Tranist մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: 

նկար

--00—ԼՄ

Տեսանյութեր