Հայաստանի քաղաքներից կամ գյուղերից մեկի տան խոհանոցի զրույց. Արման Աբովյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24 News

Արման Աբովյան

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայաստանի քաղաքներից կամ գյուղերից մեկի տան խոհանոցի զրույց։

2018֊2020

Է՜, զզվեցինք էլի ինչքա՞ն կարելի է, տանք էդ Ղարաբաղը ու խաղաղ ապրենք ադրբեջանցիների հետ։

Ճանապարհ կտանք թուրքերին, թուրքերն էլ մեզ փող կտան, բիզնես֊միզնես կդնեն, իրանք էլ են ուզում, որ խաղաղություն լինի, բայց դե էն «սևերը» (արցախցիները, նախկինները, կաշառակերները և այլն) չեն թողնում, որ խաղաղություն լինի։

Համ էլ դրանք սաղ կոռուպցիոներներ են։ Որ մեկ էլ ապրեն «նորերը» թույն ասֆալտ փռեցին։

...

2020թ֊2021թ

Է՜, զզվեցինք էլի ինչքա՞ն կարելի է, տանք էդ՝ Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշը ու խաղաղ ապրենք ադրբեջանցիների հետ։

Ճանապարհ կտանք, թուրքերն էլ մեզ փող կտան, բիզնես֊միզնես կդնեն, իրենք էլ են ուզում, որ խաղաղություն լինի, բայց դե էն «սևերը» (արցախցիները, նախկինները,կաշառակերները և այլն) չեն թողնում, որ խաղաղություն լինի։

Համ էլ դրանք սաղ կոռուպցիոներներ են։

Որ մեկ էլ ապրեն «նորերը» թույն ասֆալտ փռեցին։

...

2022֊2023 թ

Է՜, զզվեցինք էլի ինչքա՞ն կարելի է, տանք էդ՝ Գյումրին ու Արտաշատը ու խաղաղ ապրենք ադրբեջանցիների հետ։

Ճանապարհ կտանք, թուրքերն էլ մեզ փող կտան, բիզնես֊միզնես կդնեն, իրենք էլ են ուզում, որ խաղաղություն լինի, բայց դե էն «սևերը» (արցախցիները, նախկինները,կաշառակերները և այլն) չեն թողնում, որ խաղաղություն լինի։

Համ էլ դրանք սաղ կոռուպցիոներներ են։

Որ մեկ էլ ապրեն «նորերը» թույն ասֆալտ փռեցին

...

2023֊2024

Է՜, զզվեցինք էլի ինչքա՞ն կարելի է, տանք էդ Չարբախը,Էրեբունին ու Կոմիտասը ու խաղաղ ապրենք ադրբեջանցիների հետ։

Ճանապարհ կտանք, թուրքերն էլ մեզ փող կտան, բիզնես֊միզնես կդնեն, իրենք էլ են ուզում, որ խաղաղություն լինի, բայց դե էն «սևերը» (արցախցիները, նախկինները,կաշառակերները և այլն) չեն թողնում, որ խաղաղություն լինի։

Համ էլ դրանք սաղ կոռուպցիոներներ են։

Որ մեկ էլ ապրեն «նորերը» թույն ասֆալտ փռեցին

...

2025 թիվ։ Գլենդեյլ֊նա֊Դոնու։

Նույն մարդիկ բայց օտարության մեջ՝ վարձած բնակարանի խոհանոցում։

Է՜, զզվեցինք էլի ինչքա՞ն կարելի է հիշել Հայաստանի մասին։

Միթե՞ պարզ չի, որ մեղավոր են էն «հները, սևերը, նախկինները, կաշառակերները», բայց դե կարևորը մեր երեխեքը բանակ չեն գնալու ու վաբշե մի հատ հլը Երևանի նկարը բերեք զալում կախեք, մի բաժակ բան ման խմենք էլի։

Ու վաբշե հետո ի՞նչ, որ երկիր էլ չունենք, զատո ընդեղ թույն ասֆալտա։

Բա՜»:

--00--ԱՀ

Տեսանյութեր