Բախվել են Ravon Nexia R3-ն ու Ford-ը. վերջինս մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24 News

վթար

Նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են Ravon Nexia R3 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:  

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Ford-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 80 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում:  

Վթարի հետևանքով  2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, պատգարակով և ճոպանով դուրս են բերել ու մոտեցրել օպերատիվոեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

--00—ՄՀ