Մինչև հիմա լինում են զոհեր, անհրաժեշտ է միասին քննարկել նման միջադեպերը կանխելու քայլերը․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմանի հանդիպման ժամանակ հայտարարեց, որ անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր, որոնք կբացառեն Լեռնային Ղարաբաղում ողբերգական միջադեպերը։

Ըստ ՌԴ նախագահի, ռուսական խաղաղապահները դրական դերակատարում ունեն, ինչպես նաև, ակտիվ աշխատում է ռուս-թուրքական կենտրոնը կրակի դադարեցման պահպանման ուղղությամբ։

«Բնականաբար կան նաև խնդիրներ։ Մինչև հիմա լինում են զոհեր։ Հենց այդ պատճառով անհրաժեշտ է միասին քննարկել նման միջադեպերը կանխելու քայլերը»․-նշեց ՌԴ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ