ՍԱՏՄ մարզային տեսուչները ստուգայցեր են իրականացրել իրացման ցանցում և հանրային սննդի կետերում

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24 News

մարզային այց

Նոյեմբերի 25-ի երեկոյան ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են իրականացրել իրացման ցանցում և հանրային սննդի կետերում՝ կանխարգելելու համար կորոնավարակի տարածումը մարզերում:

Մարզային 13 օբյեկտներում ստուգումների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

--00—ՄՀ

Տեսանյութեր