Աճառյան փողոցում իրար են բախվել «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi»-ն. 2 հոգի հիվանդանոցում է

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 25,  24 News

ю

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 16։15-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Առինջ գյուղի կամարի մոտ, բախվել են Toyota Land Cruiser և Mitsubishi Pajeri  մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

--00--ԱՀ