Դիտարկվել է Մալաթիա-Սեբաստիայում հանրային տրանսպորտը․ խախտումներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 25,  24 News

մալաթիա

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է  իրականացրել  Երևանի   Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ 

Դիտարկվել է նշված վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 36 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 3 դեպք։

Դրանք վերաբերել են ուղևորների կողմից դիմակ չկրելուն և ախտահանիչ հեղուկի բացակայությանը, որոնց  հիմքերով կազմվել են արձանագրություններ։

Հանրային տրանսպորտի վերահսկողությունը շարունակական կլինի։

--00—ՄՀ