Եվրահանձնակատարը հայտնել է, որ ԵՄ-ն շուտով կփոխի իր սահմանների հատման կանոնները Covid-ի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Քաղաքական

Առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը հայտարարել է, որ ԵՄ սահմանները հատելու կանոնները մոտ ապագայում կփոխվեն՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի հետ պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ձմեռը շատ ծանր է լինելու»,- նշել է նա հինգշաբթի իսպանական La Razon թերթում հրապարակված հարցազրույցում: «Դեկտեմբերին եւ հունվարին հիվանդանոցները շատ ծանրաբեռնված են լինելու»: Եվրահանձնակատարի խոսքով՝ այն երկրները, որտեղ բնակչության 80 տոկոսից քիչն է պատվաստված կորոնավիրուսի դեմ, ստիպված կլինեն լուրջ միջոցներ ձեռնարկել վարակը զսպելու համար։

«Մի քանի օրից ԵՄ սահմանները հատելու կանոնները կփոխվեն»,- վստահեցրել է Կիրիակիդեսը` չհստակեցնելով, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը։ Նա կրկնել է կորոնավիրուսի դեմ պատվաստման կարեւորությունը. «Իսկ հետո յուրաքանչյուր պետություն ինքնիշխան է՝ վճռական միջոցներ ձեռնարկելու համար»,- ընդգծել է եվրահանձնակատարը։

--00--ԿԿ

Տեսանյութեր