Պատերազմի հավանականությունը մեծ է, բայց միջանցք դժվար լինի. Տիրան Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 25,  24 News

Տիրան Խաչատրյան

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտապի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը չի բացառում, որ Սյունիքում կարող է կրկնվել Արցախի ճակատագիրը, հաղորդում է Armlur.am-ը:

Դիտարկմանը, թե կարո՞ղ է նման բան լինել, նա արձագանքեց. «Կարող է: Եթե համապատասխան կզմակերպում չիրականացվի  անվտանգության ապահովման, բանակի ուժեղացման, անհրաժեշտ խնդիրների կատարման, ունարկությունների մեծացման հետ կապված, պատերազմի հավանականությունը շատ մեջ է»:

Նրա խոսքով, վերջին մեկ տարում այդ ամենին ուղղված որոշակի աշխատանքներ կատարվել են, բայց դա միանշանակ բավարար չէ. «Մենք պետք է ցույց տանք, որ ուժեղ ենք, համապատասխան հակահարված կամ անդրադարձում ինչ-որ քայլերի ունակ ենք իրականացնելու: Եթե դա չիրականացվեց, միանշանակ շարունակությունը անցանկալի կլինի»,-ընդգծեց գեներալը:

Հարցին, թե Ադրբեջանը կստանա՞ իր համար այդքան ցանկալի միջանցքը, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ»:

--00—ՄՀ