Տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսում աճել է 4.3 %-ով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Տնտեսական

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-հոկտեմբերին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.3 %-ով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ հրապարակած տվյալներով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-հոկտեմբերին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.1 %-ով, շինարարության ծավալը՝ 5.9 %-ով:

Առևտրի շրջանառությունում հունվար-հոկտեմբերին աճը կազմել է 7 %, իսկ մատուցված ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 6.4 %-ով:

2021 թվականի հունվար-հոկտեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 6.9 %-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 9.9 %-ով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 3.1 %-ով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է 13.6 % աճ: Ընդ որում, արտահանումն աճել է 16.9 %-ով, ներմուծումը՝ 11.8 %:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2021-ի հունվար-հոկտեմբերին եղել է 508.24:

--00--ԿԿ