Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա․ հանդիպումների օրակարգը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

գարեգին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը  նոյեմբերի 25-ին հայրապետական այցով մեկնել է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն): Այդ մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը:

--00—ԼՄ