ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին՝ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու խնդրանքով

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25,  24 News

Զախարովա

Հայաստանը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում աջակցության խնդրանքով:  Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Երևանի և Անկարայի միջև միջնորդության համար: Ինչպես գիտեք Ռուսաստանը շահագրգռված է և ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Մեր երկիրը պատրաստ է ամեն կերպ դա շարունակել», - ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

--00—ՄՀ

Տեսանյութեր