Իրաքի հյուսիսում Թուրքիայի հատուկ ծառայություններն օպերացիա են իրականացրել

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25,  24 News

իրաք

Թուրքիայի սահմաններից դուրս քուրդ զինյալների դեմ թուրք ուժայինների գործողությունները շարունակվում են: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից Իրաքի հյուսիսում` Գարայի և Քանդիլի շրջաննեում իրականացված ռազմագործողությունների հետևանքով սպանվել է 6 քուրդ զինյալ:

Նշվում է, որ սպանված զինյալների թվում է եղել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության արտաքին հարցերի պատասխանատու «Բոթան» ծածկանվամբ Նիհան Գյորենը։ 

--00—ՄՀ