Կային խնդիրներ, բայց հիմա Շուռնուխի նոր թաղամասի կառուցման աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

ուռնո

Կառավարության՝ նոյեմբերի 25-ի նիստի ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպես է ընթանում Շուռնուխի նոր թաղամասի շինարարությունը, հայտարարեց, որ Շուռնուխի նոր թաղամասի կառուցման աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են, թեև ընթացքում եղել են խնդիրներ։

«Շաբաթ օրն այնտեղ ենք եղել։ Աշխատանքներն ընթանում են, և հույս ունենք, որ պայմանագրով սահմանված ժամկետում՝ 2022 թվականի առաջին կիսամյակում, ամբողջությամբ կավարտենք»,-նշեց Արմեն Ղուլարյանը:

--00—ԼՄ