Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 259 միլիոնը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25,  24 News

կորոնավիրուս

Կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 25-ի առավոտյան կազմել Է 259 միլիոն 465 հազար 36 մարդ։   COVID-19-ից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 174 հազար 655-ի։

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ հաստատվել է 48 միլիոն 91 հազար 937 հազար վարակման դեպք․ երկրում վարակման հետևանքով մահացածների թիվը հասել Է 775 հազար 397-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել Է 34 միլիոն 544 հազար 882-ի, վարակամն հետևանքով մահացածների թիվն այս երկրում կազմել Է 466 հազար 980 մարդ:

Երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 43 հազար 112 հիվանդացած, նրանցից մահացել Է 613 հազար 339 մարդ:

--00—ՄՀ