5 մարզերում ձյուն է տեղում, Համլետավան-Քաջարան ավտոճանապարհին մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար», «Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Համլետավան-Քաջարան ավտոճանապարհին առկա է մառախուղ։

--00—ԼՄ

Տեսանյութեր