Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կքննարկվի Արցախի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

nka8

Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ այսօր գումարվելու է ազգային անվտանգության խորհրդի նիստ, գրում է ermenihaber.am-ը։

Ըստ աղբյուրի՝ նիստի ժամանակ քննարկվելու են Թուրքիայոմ ահաբեկչական համարվող կազմակերպությունների դեմ գործողությունները, ինչպես երկրի ներսում, այնպես էլ Թուրքիայի սահմաններից դուրս: Քննարկվելու են նոր ռազմական գործողությունները հետախուզության կողմից  տրամադրված զեկույցների հիման վրա:

Խոսվելու է Արցախում, Արևելյան Միջերկրականում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում տիրող իրավիճակի մասին:

--00—ԼՄ