Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4331 նոր դեպք, մահացել է 57 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

նկար

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4331 նոր դեպք: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 4 804 մարդ, ևս 57-ը՝ մահացել։ Այդ մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 826 714 դեպք, որից 768 559 հիվանդ ապաքինվել է, 11 736-ը ՝ մահացել: Մինչ օրս կատարվել է 2 122 856 պատվաստում, օրական՝ 9398։

--00—ԼՄ