Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց փոխվարչապետ․ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

համո

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է փոխվարչապետ: Հրամանագիրը ստորագրվել է՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։

Հիշեցնենք, որ երեկ Համբարձում Մաթևոսյանն ազատվել էր Արմավիրի մարզպետի պաշտոնից, փոխվարչապետի պաշտոնը թափուր էր մնացել, երբ Արշակ Կարապետյանի հրաժարականից հետո Սուրեն Պապիկյանը նշանակվել էր պաշտպանության նախարար։ 

--00—ԼՄ