Ըմբշամարտի բանակայինների ԱԱ. Հայաստանը թիմային հաշվարկում 3-րդ տեղը գրավեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

․

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ավարտվեց Բանակայինների Աշխարհի 35-րդ առաջնությունը։

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները մրցավայր էին մեկնել 8 ըմբիշով և նվաճեցին 8 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե։ Մեր ընտրանին զբաղեցրեց թիմային 3-րդ տեղը։

Թիմային այս հաջողությունը գրանցեց նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի   հավաքականը՝ նվաճած 5 մեդալով։ Նրանք նվաճեցին 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

Առաջնութանը մասնակցում էին 21 երկրի 300 մարզիկ։

--00--ԱՀ