Երեկ Փաշինյանը Ալիևին Տավուշի անկլավներից խոսելու հնարավորություն տվեց. Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Երեկ Փաշինյանը հստակ ակնարկեց, չասաց՝ Տավուշում չկա անկլավ, չասաց՝ Տավուշում չկա որևէ սանտիմետր հող, որին Ադրբեջանն իրավունք ունի հավակնել, ասաց՝ կասկածներ ունեմ: Ըստ այդմ` ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող, նույն ինքը իջևանցի Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին տվեց հնարավորություն հենց առաջին իսկ հանդիպմանը խոսելու է Տավուշում անկլավների գոյության մասին: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ըստ բանախոսի՝ Փաշինյանն իր հնարավոր բոլոր զիջումների մասին բարձրաձայնելուց հետո ուսապարկը կամ ճամպրուկը վերցրած գնալու է Սոչի՝ Ալիևի հետ հանդիպման:

«Երկիրը փլուզման տարած մեկը երեկ իր ասուլիսում փորձում էր հրեշտակի թևեր հագնել, փորձում էր շատախոսելով ուղղակի շարունակել մոլորեցնել, իր վրայից մեղքը վանել,  տողատակերով շարունակել ազգակործան քաղաքականությունը, որը երեք տարի առաջ սկիզբ է դրվել ՀՀ-ում»,-հավելեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում: