Խ. Սուքիասյանը զրպարտել է Սերժ Սարգսյանին. 3-րդ նախագահը հերքում ու 1 մլն դրամ է պահանջում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ դատական հայցը բավարարվել է։

Պատգամավորը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավել գումար է տանուլ տվել Բադեն-Բադենի խաղատանը, ինչը Սերժ Սարգսյանը պահանջել է հերքել, առաջիկա 2 շաբաթվա ընթացքում հերքման տեքստը տարածել առնվազն 1000 տպաքանակ ունեցեղ ԶԼՄ-ով, ինչպես նաև պարտավորեցնել ԱԺ աշխատակազմին 7 օրում ԱԺ կայքէջում գրավոր տարածել պատգամավորի արտահայտության մասով հերքումը։