Ոստիկանները բերման ենթարկեցին «Ազատագրական շարժման» անդամներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները՝ «Կարմիր բերետները», չորեքշաբթի՝ առավոտյան, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտից բերման ենթարկեցին «Ազատագրական շարժման» անդամներին, այդ թվում՝ Վահագն Չախալյանին, որոնք իրազեկման ակցիա էին անցկացնում՝ հիշեցնելով Հանրապետության հրապարակում երեկոյան սպասվող հանրահավաքի մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է նույն շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ