Ոստիկանության ծառայողներն ափիոնի իրացման դեպք են բացահայտել. մեկ անձ կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24 News

․

ՀՀ ոստիկանության ծառայողները Վաղարշապատի բաժին բերման ենթարկված 43ժամյա տղամարդու «Օպել» ավտոմեքենայի պահախցում հայտնաբերել են, որը նրան իրացրած 35-ամյա տղամարդը կալանավորվել է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալներն էին ստացել, որոնք իրացրին՝ համագործակցելով ոստիկանության Վաղարշապատի բաժնի գործընկերների և Արմավիրի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ։ Արդյունքում՝ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների օպերատիվ տեսադաշտում հայտնված 43-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց Վաղարշապատի բաժին։

«Օպելի» պահախցում հայտնաբերվեց մոտ 100 գրամ ափիոն։ Փաստի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ ափիոնը 43-ամյա տղամարդուն իրացրել էր Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում հաշվառված 35-ամյա տղամարդը։ Նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Վաղարշապատի բաժին։ Նրա բնակարանի խուզարկությամբ իրավապահները մարիխուանա հայտնաբերեցին։ 35-ամյա տղամարդը կալանավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00--Ահ