Պետք է գնալ ցավալի զիջումների և փրկել Հայաստանի Հանրապետությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Պետք է գնալ ցավալի զիջումների և փրկել Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց  լրագրող Թաթուլ Հակոբյանը։

Հակոբյանի համոզմամբ, Հայաստանը ներկայումս ողբերգական օրեր է ապրում, խնդիր ունենք պահպանելու հայկական պետականությունը և եթե հանուն դրա անհրաժեշտ է մի շրջանը զիջվի, ուրեմն թող զիջվի։

Հակոբյանի կարծիքով, մենք պետք է հաշվենք մեր ուժերն ու հնարավորությունները և ըստ դրա որոշումներ կայացնենք, իսկ իշխանությունը չպետք է տուրք տա ընդդիմության քննադատություններին, քանի որ վերջինս պատասխանատվություն չի կրում։

Մանրամասները՝ տեսանյութում