Հենրիխ Մխիթարյանը մերժել է «Կրասնոդարին»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Սպորտ

«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մերժել է «Կրասնոդարին»։ Ռուսական ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին զրույց է ունեցել հայ ֆուտբոլիստի հետ, սակայն մերժում է ստացել, հաղորդում է ռուսական «Матч ТВ»-ն, որի տվյալներով «Ռոմայի» հետ պայմանագրով Մխիթարյանը հնարավորություն ունի արդեն հունվարին անվճար տեղափոխվել այլ ակումբ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Մխիթարյանը մտադիր է կարիերան շարունակել Եվրոպայում, եթե հունվարին կամ հաջորդ ամռանը հեռանա պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից։

Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաեւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»։

--0--ԿԿ