Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 258 միլիոն 268 հազար 755-ի

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24 News

կորոնավիրուս

Կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել է 258 միլիոն 268 հազար 755:  Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 159 հազար 194-ի։

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է 47 միլիոն 888 հազար 123 COVID-19-ով վարակված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 772 հազար 343-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 34 միլիոն 518 հազար 901-ի, վարակման հետևանքով մահացածների թիվը կազմել է 465 հազար 911 մարդ:

Աշխարհում վարակակիրների թվով երրորդ հորիզոնականում Բրազիլիան է, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 20 հազար 412 հիվանդացած, նրանցից մահացել Է 612 հազար 782 մարդ:

 --00—ՄՀ