Հայտնաբերվել է Տավուշում 65–ամյա տղամարդուն ենթադրյալ սպանողը. նա սպանվածի համագյուղացին է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Հասարակական

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ոստիկանների օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ոստիկանության Տավուշի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 39-ամյա  Համբարձում Օ.-ին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս կասկածվում է հոկտեմբերի 15-ին համագյուղացի, 65-ամյա Խաչատուր Ս.-ին սպանելու մեջ: Համբարձում Օ.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 16-ին սպանություն էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Տավուշ-Պառավաքար բնակավայրերի միջտարածքային հատվածում՝ Վազաշեն գյուղի վարչական տարածքի անտառում, առվակի մեջ տղամարդու դի կա։

Հրշեջ-փրկարարները նշված վայրից դուրս էին բերել Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ՝ 65-ամյա Խաչատուր Սուլյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի վրա կար սուր կտրող-ծակող առարկայի հետք, ինչի համար էլ փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։

Հոկտեմբերի 15-ին, ոստիկանության Բերդի բաժին էր դիմել Այգեձոր գյուղի բնակիչ՝ 86-ամյա Սարգիս Սուլյանը, ով հայտնել էր, որ եղբայրը՝ Խ. Սուլյանը, հոկտեմբերի 13-ին, ժամը 17։00-ի սահմաններում իր ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տնից և չի վերադարձել։

--0--ԿԿ