Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24 News

ղազինյան

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը:

«Հայաստան» խմբակցության անդամները լքեցին նիստերի դահլիճը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը գրություն էր ուղարկել, ըստ որի՝ քաղաքական որոշում է կայացվել չմասնակցել նիստին: 

Քվեարկությանը մասնակցում էին միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները:  Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ։

 --00—ՄՀ