«Դատվելո՛ւ եք», «գնա՛, փողոցո՛ւմ ռազբորկա արա, դուք մենակ շոու անող եք, Ալիևի հետ կոմունացվում եք»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Կրքերն իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում լարվեցին այն բանից հետո, երբ լեզվակռվի բռնկվեցին նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը։ 

«Դուք ստու՛մ եք, պետք է դատվեք այս արտահայտությունների համար», - հայտարարեց Մինասյանը, որին ի պատասխան Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց, թե «սուտասանը դուք եք»։ 

Ի դեպ, հանձնաժողովը հավաքվել էր քննարկելու նախագահի տեղակալի պաշտոնին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանին արդեն 13-րդ անգամ առաջադրելու հարցը։ 

Մանրամասները՝ տեսանյութում

--0--ԿԿ