Ավարտում ենք «Ուղեղի կենտրոն»-ի շինարարությունը․ Արմեն Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Հասարակական

Ավարտում ենք  «Ուղեղի կենտրոն»-ի շինարարությունը, մի քանի օրից աշնանային տերևները իրենց տեղը կզիջեն պայծառ ուղեղներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Շուտով, ԵՊԲՀ-ում կբացվի գերժամանակակից կենտրոն, որտեղ ուսումնասիրվելու են ուղեղի կաթվածը, աուտիզմն ու ալցհեյմերը։

Կենտրոնը դառնալու է բժշկակենսաբանության նոր գիտակրթական կենտրոն, որտեղ երիտասարդ հետազոտողները և գիտնականները կունենան բոլոր գերժամանակակից հնարավորությունները զբաղվելու գիտությամբ և ձեռք բերելու հետազոտական հմտություններ»։

--0--ԿԿ