«Հա՞յ ես». ՌԴ վարչապետը հայերենով է դիմել լուսանկարչին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Միշուստին

«Հա՞յ ես». ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայերենով հարց է ուղղել «Sputnik Արմենիայի» լուսանկարչին՝ զարմացնելով վերջինիս։ Այս մասին հայտնում է Sputnik-ը:

Նոյեմբերի 19-ին Երևանում անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որի ժամանակ նկարահանումներ է իրականացրել նաեւ «Sputnik Արմենիա»-ի լուսանկարիչը։

«Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքի ամենաթեժ պահին հայերեն դիմեց Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցին։

- Հա՞յ ես:

- Այո:

Միշուստինը ժպտաց և շարունակեց աշխատանքը»,- հայտնում է կայքը:

--00--ԱԹ