Փաշինյանը մի քանի ֆունկցիա է ստանձնել` ե՛ւ վարչապետի, ե՛ւ նախագահի․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19,  24News

ю

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանում տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը: Բայց Փաշինյանը մասնակցում է նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին, որոնց, որպես կանոն, մասնակցում են ԵԱՏՄ պետությունների նախագահները:

Նա ԵԱՏՄ տարածքում միակ ղեկավարն է, որ մասնակցում է ե՛ւ նախագահների, ե՛ւ վարչապետների նիստերին: Այստեղ էլ, փաստորեն, մերն ուրիշ է. Նիկոլ Փաշինյանը մի քանի ֆունկցիա է ստանձնել` ե՛ւ վարչապետի, ե՛ւ նախագահի:

Մինչդեռ ՀՀ Սահմանադրությամբ` ՀՀ պետության գլուխը նախագահն է, իսկ վարչապետը գործադիր իշխանության բարձրագույն մարմնի` կառավարության ղեկավարն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ