Միացե՛ք, մի՛ լռեք, մենք մեղավոր ենք մեր հարմարվելով ու անտարբերությամբ․ զոհվածի մայրը դիմում է կոչով

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18,  24News

․

Պահանջում եմ ՀՀ իշխանության աթոռը զավթած, ստահակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը՝ կոչ անելով չլռել ու միանալ պահանջին:

«Միացե՛ք, մի՛ լռեք, մենք մեղավոր ենք մեր հարմարվելով ու անտարբերությամբ:

Ես՝ Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Մխիթար Գալեյանի մայր Աստղիկ Գալեյանս, պահանջում եմ Հայաստանի Հանրապետության իշխանության աթոռը զավթած, ստահակ Նիկոլ Փաշինյան֊ի  հրաժարականը:

Նրա կառավարման տարիներին Հայաստանը  միայն պարտվել է, նվաստացվել է և զոհել է իր երիտասարդ սերնդին: Նա ասում է, որ եթե ժողովուրդը որոշի ինձ գնդակահարել, ես պատրաստ եմ։

Եկեք «գնդակահարե՛նք» ներսի տականքին, որպեսզի վաղը Եռաբլուրը և Հայաստանի պանթեոնները չհանձնի թուրքին»,- գրել է հերոսի մայրը:

--00--ԱՀ