Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18,  24News

Էրդողան

Նոյեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-Իսրայել հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։

Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կարևորություն ունեն նաև Միջին Արևելքի անվտանգության և կայունության տեսանկյունից։

--00--ԱԹ