Ասենք՝ փախանք Երևան, բա հետո ո՞ւր գնանք, Կրասնոդա՞ր, Ամերիկա՞, պիտի մնանք ստեղ. իրավիճակը Սիսիանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական կողմը հերթական սադրանքի էր դիմել ու հրետակոծել էր Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ուղղությամբ։

24News-ը երեկ այցելել էր Սիսիան ու տեղում փորձել հասկանալ, թե ինչպիսի իրավիճակ է տիրում համայնքում։

«Իմացել ենք, որ տագնապ է հայտարարված, ըստ այդմ՝ հասկացել ենք, որ մեր Իշխանասարի, Նորավանի հատվածում պատերազմական իրավիճակ է», - 24News-ին ասաց Սիսիան քաղաքի բնակիչներից մեկը։

Սիսիանցիներից մեկն էլ ասաց, որ անհրաժեշտ է մնալ ու պաշտպանել սահմանները։ «Խի՞ փախնել, ո՞ւր փախնել։ Ասենք՝ փախանք Երևան, բա հետո՞, հետո ո՞ւր գնանք, Կրասնոդա՞ր, Մոսկվա՞, Ամերիկա՞, հետո՞։ Հետո կդառնա՞ս դու «պալնացեննի» մարդ», - նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ