Խաղաղապահները 1 տարում 300 տոննա հումանիտար օգնություն են փոխանցել ԼՂ-ի կարիքավոր բնակիչներին. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

Ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողները վերջին 1 տարվա գործունեության ընթացքում ավելի քան 300 տոննա հումանիտար ապրանք են փոխանցել Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչներին, բազմազավակ ընտանիքներին և տեղահանված անձանց: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ն:

Ըստ գերատեսչության՝ զինծառայողները բարեգործական կազմակերպությունների հետ ավելի քան 226 հումանիտար միջոցառում են իրականացրել քաղաքներում և հեռավոր համայնքներում, դպրոցներում, մանկապարտեզներում և տուն-ինտերնատներում, այդ թվում՝ ավելի քան 100 հասցեական հումանիտար ակցիաներ են իրականացվել:

Ռուս խաղաղապահները կանոնավոր կերպով համալիր միջոցառումներ են իրականացնում՝ տեղի բնակիչների հետ աշխատանք տանելով և կարիքավոր բնակիչների մասին տեղեկություն հավաքելով, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

նկար

--00—ԼՄ