Փաշինյանի ու Բայդենի հանդիպում նախատեսված չէ․ ԱՄՆ նախագահը հրավիրել է շուրջ 120 երկրների ղեկավարների

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

սուրեն

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի մասին, որի մասով տեղեկությունը տարածվեց նոյեմբերի 16-ին։

«Երեկ ոգևորված և մանիպուլյատիվ վերախմբագրմամբ տեղեկություններ էին տարածվում (ԱԽՔ-ի նախաձեռնությամբ) առ այն, որ Փաշինյանը Բայդենից ստացել է համաժողովին մասնակցելու հրավեր և հաստատել է իր մասնակցությունը

Նույնիսկ եղան լրատվական հոսքեր, որ ասում էին, թե Փաշինյանին առաջիկա օրերին հրավիրել են ԱՄՆ:

Մի քանի բան պարզաբանեմ:

Նախ Բայդենը Փաշինյանին չի հրավիրել, շուրջ 120 երկրների ղեկավարների է հրավիրել:

Հետո Վաշինգտոն չի հրավիրել, օնլայն ժողովրդավարության գագաթնաժողով է հրավիրել:

Հետո Փաշինյանի ու Բայդենի հանդիպում նախատեսված չէ:

Հետո հրավեր չի ստացել երեկվա բախումների ժամանակ, ստացել է օրեր առաջ:

Հետո, միջոցառմանը հրավիրված չեն ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը (ինչպես ներկայացվում էր՝ որպես մեր լրջագույն ձեռքբերում), այլև Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը:

Վերջապես, օնլայն միջոցառումը առաջիկա օրերին չի լինելու, դեկտեմբերի 8-ից 10-ն է լինելու»,-գրել է նա:

--00—ԼՄ