ՀՀ-ն ՌԴ-ին դեռ պաշտոնական դիմում չի ներկայացրել՝ կապված սահմանին տիրող իրավիճակի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

Ռուսաստանը և Հայաստանը դիվանագիտական ​​և ռազմական ուղիներով խորհրդակցություններ են անցկացնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Հայաստանը Ռուսաստանին դեռ պաշտոնական գրավոր դիմում չի ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված օգնություն խնդրելու նպատակով։

Ավելի վաղ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային հեռուստաըներության» ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հարձակում է գործել ՀՀ արևելյան սահմանի ուղղությամբ։

«Քանի որ հարձակումը եղել է ՀՀ սուվերեն տարածքի վրա, մենք դիմում ենք ՌԴ-ին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող՝ 1997 թվականի պայմանագրի շրջանակում՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով»,-ասել է նա, ապա հավելել, որ սա բանավոր դիմում է, որը գրավոր ընթացակարգ է ունենալու։

--00—ԼՄ