Հայ-ադրբեջանական սահմանին թշնամին ունի զրահատեխնիկայի կորուստ․ իրադրությունը դեռ լարված է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։

Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։

--00—ԼՄ