Սյունիքում տեղի է ունենում փոխհրաձգություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակական

Սյունիքում տեղի է ունենում փոխհրաձգություն։ Այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն՝ անդրադառնալով Սյունիքի մարզի ուղղությամբ այսօր ադրբեջանական կողմից սկսված գործողություններին։

«Հավելյալ տեղեկություններ դեռ չունենք, փորձում ենք հասկանալ՝ ինչ է կատարվում», - հավելեց պատգամավորը։ 

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով», - նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

--00--ԿԿ