Ջերմուկցիները՝ Ջերմուկի ապագայի եւ վտանգների մասին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Ջերմուկում հանգստացողները եւ բնակիչները համացանցից են տեղեկացել, որ թշնամին առանց կրակոցի գրավել է մեր դիրքերը: Չնայած այն Սիսիանի հատվածում է, ոչ թե Ջերմուկի, եւ չէին թաքցնում իրենց դժգոհությունը` կառավարությունը պիտի մտածի իրենց անվտանգության մասին, ու մեզ հորդորում էին Փաշինյանին ուղղել մեր հարցերը` Ջերմուկի ապագայի եւ վտանգների մասին:

Միայն մեկը փորձեց պաշտպանել` ասելով, որ Գորիս-Կապան մայրուղին նախկիններն են տվել թշնամուն` 2010թ. վարչատարածքային բաժանման մասին օրենքով: Բայց մի բանում միասնական էին` եթե թուրքը հասնի Ջերմուկ, պետք է միավորվել ու կյանքի գնով պաշտպանել սեփական հողը: Ջերմուկում դեկտեմբերի 5-ին, հիշեցնենք, ՏԻՄ ընտրություններ են նշանակված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ