Մակրոնը փոխել է Ֆրանսիայի դրոշի գույներից մեկի երանգը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի դրոշի կապույտ երանգը փոխարինել Է ավելի մուգով: Այս մասին հաղորդել Է Le Parisen թերթը: Երանգի փոփոխության մասին հանրությանը պաշտոնապես չեն տեղեկացրել:

Ֆրանսիական դրոշն այժմ կազմված Է մուգ կապույտ, սպիտակ և կարմիր գույներից: Վերջին փոփոխություններից հետո կապույտի փոխարեն ընտրվել է ծովի կապույտի երանգներից: Դրոշին հայտնված նոր երանգը հղում է Ֆրանսիայի 1793 թ. դրոշին :

Կապույտը մուգ կապույտով փոխարինելն ավելի քան մեկ տարի մնացել Է չնկատված:

--00--ԱԹ