Ավանեսյանը Լոռիում ծանոթացել է պատվաստումային գործընթացին

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15,  24 News

Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երկօրյա այցով Լոռու մարզում է:

Նախարարը շրջայց է կատարել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի COAF ՍՄԱՐԹ կենտրոնում, ծանոթացել առողջապահության ոլորտում համայնքների բնակիչներին առաջարկվող կրթական ծրագրերի հիմնական ուղղություններին:

Վահագնի և Դեբետ համայնքներում Ավանեսյանը եղել է առաջնային օղակի առողջապահական հաստատություններում, ծանոթացել բուժսպասարկման պայմաններին, լսել հուզող հարցերն ու առաջարկները, հետաքրքրվել պատվաստումային գործընթացով:

Նախարարի այցը շարունակվել է Լոռու մարզի մի շարք գյուղական համայնքների բուժհաստատություններում:

 
--00—ՄՀ