Կլաարը մտահոգված է հայ-ադբեջանական սահմանին լարվածությամբ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15,  24 News

Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությամբ։ Կլաարը Թվիթերյան իր էջում գրել է․

«Մտահոգված եմ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով: Կարևոր է չեզոքացնել, անդրադառնալ պատճառներին և ներգրավվել համապարփակ կարգավորման ուղղությամբ աշխատանքներում»։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։  

Ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Հավելենք, որ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չեն համապատասխանում իրականությանը։
--00—ՄՀ