ՀայՓոստը ավելացրել է առաքման ուղղությունները գրեթե երկու անգամ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

հայփոստ

Խոշոր ավիափոխադրողեր Էյր Ֆրանսի և Լուֆթհանզայի հետ համագործակցության շնորհիվ հասանելի 67 ուղղությունների փոխարեն ՀայՓոստի հաճախորդներն այժմ կարող են ծանրոցներ և փաթեթներ ուղարկել դեպի 124 երկիր:

Նոր համագործակցությունով նաև արագացել է փոստփոխանակման գործընթացը:

Օրինակ՝ դեպի Միացյալ Նահանգներ ուղարկվող առաքանիների առաքման մաքսիմալ տևողությունը նվազել է մոտ 5 անգամ:

Իսկ դեպի Եվրոպական երկրներ առաքվող առաքանիների ժամկետները նվազել են մոտ 30%-ով:

--00--ԱԹ