ԱՄՆ Սենատի ԶՈՒ հարցերով հանձնաժողովը կքննարկի Ադրբեջանի և Թուրքիայի հանցագործությունները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Սենատ

ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովը Ռոդ Այլենդի նահանգի սենատոր Ջեք Ռիդի նախագահությամբ կքննարկի  Ադրբեջանին և Թուրքիային վերաբերվող հարցերը: «Թվիթեր»-ի իր էջում այս մասին հաղորդել է Հայ դատի հանձնախումբը:

«Կքննարկվի երեք հիմնական ուղղությունները` ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնության դադարեցման, Թուրքիայի կողմից մարդասպան ԱԹՍ-ների կիրառման հետաքննության, ռազմական հանցագործության զեկույցի պատրաստման հարցը»,- հաղորդել է հանձնախումբը:

--00--ԱՀ