Պարեկայիններին տեսնելով` նետել էին թմրանյութը. ոստիկանության բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Նոյեմբերի լույս 6-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Նալբանդյան փողոցում գիշերային շրջայցի ժամանակ նկատել էին կասկածելի երեք տղամարդու, որոնցից մեկը ոստիկաններին տեսնելով` նետել էր ձեռքի փաթեթն ու կաթուցիչը: Պարեկայինները, պահպանելով դեպքի վայրը, օպերատիվ խումբ էին կանչել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Րոպեներ անց պարեկայինները ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ, բաժին բերման ենթարկեցին երեք տղամարդու, որոնցից մեկը` Վեդի քաղաքի, երկուսը` Երևանի բնակիչներ էին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն զանգված և մոխրացված հետքերով կոտրված կաթուցիչ:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱԹ